Ղազախստանի ամենախոշոր քաղաք Ալմաթիում՝ նախկին Պետական անվտանգության կոմիտեի (ՊԱԿ) շենքի մոտ, երեկ բացել են 1931-1933-ի համատարած սովի զոհերի հուշարձանը: Մայիսի 31-ը Ղազախստանում նշում են քաղաքական հալածանքների զոհերի հիշատակի օրը: Պատմաբանների փոխանցմամբ, սովի տարիներին Ղազախսստանում զոհվել է մեկուկես միլիոն մարդ:
Խորհրդային Միությունում այդ տարիներին սովից մահացել են միլիոնավոր մարդիկ ՈՒկրաինայում, Հյուսիսային Կովկասում, Վոլգա գետի, ՈՒրալյան լեռների և Արևմտյան Սիբիրի շրջաններում: Պատմաբանների համոզմամբ՝ համատարած սովի համար պատասխանատվությունը խորհրդային իշխանությունն է կրում: