Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Անտոնիու Գուտերեշ. ՄԱԿ- ը պետք է բարեփոխվի

Անտոնիու Գուտերեշ. ՄԱԿ- ը պետք է բարեփոխվի
02.06.2017 | 10:07

Համաշխարհային հանրակցությունը պետք է բարեփոխի ՄԱԿ-ը, որ կազմակերպությունն ավելի արդյունավետ լինի, այդ թվում՝ անվտանգության բնագավառում, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը՝ ելույթ ունենալով Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի բացմանը:

«Շատ կարևոր է, որ մենք սովորենք հակազդել մարտահրավերներին: Մենք պետք է բարեփոխենք ՄԱԿ-ը, որ կազմակերպությունն ավելի արդյունավետ և շահութաբեր լինի, որ ավելի շատ կապված լինի մարդկանց պահանջմունքների և ակնկալիքների հետ,- ասել է նա: - Ես այժմ ակտիվորեն զբաղվում եմ անվտանգության, զարգացման հատվածի բարեփոխմամբ, կառավարման բարեփոխմամբ, որ ՄԱԿ-ն ավելի լավ կարողանա կանխել հակամարտությունները, կարգավորել արդեն գոյություն ունեցողները, ավելի ակտիվորեն աջակցել պետություններին ահաբեկչության դեմ մղվող պայքարում»:

«Հատկապես այն որոշումների առաջմղման գործում, որոնք հարկավոր են, որ գլոբալացումն ավելի արդարացի լինի»,- հավելել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

Դիտվել է՝ 1219

Մեկնաբանություններ