Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ԵԽԽՎ անդամներին է ներկայացվել ադրբեջանցի երեխաների հայատյացության դաստիարակության քաղաքականությունը

ԵԽԽՎ անդամներին է ներկայացվել ադրբեջանցի երեխաների հայատյացության դաստիարակության քաղաքականությունը
02.06.2017 | 10:08

«Այլատյացության կանխարգելման նախաձեռնություն» ՀԿ-ն ԵԽԽՎ Սոցիալական հարցերի, առողջապահության և կայուն զարգացման հարցերով կոմիտեի 81 անդամի է ուղարկել «Azerbaijan: childhood in hate» ամսագրում հրապարակված նյութեր: Նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի մի շարք նախագծերի շնորհանդեսի ժամանակ, որոնք նվիրված էին հայատյացությանն Ադրբեջանում, Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականության փորձագետ Անժելա Էլիբեգովան տեղեկացրել է, որ «Azerbaijan: childhood in hate» ամսագրում հավաքված են Azerichild.info նախագծի նյութերը, որոնք արտացոլում են ադրբեջանցի երեխաների հայատյացության դաստիարակության քաղաքականությունը: Սա արվում է հեքիաթների, մանկական բանաստեղծությունների, խաղերի օրինակով, որտեղ չարագործի դերում հայերն են:
Էլիբեգովան նշել է, որ կոմիտեի որոշ անդամներ շնորհակալություն են հայտնել իրենց տեղեկացնելու համար:

Փորձագետի խոսքով՝ դա կարևոր է, քանի որ ԵԽ-ն սկսել է հետաքննություն՝ պարզելու, թե արդյո՞ք ԵԽԽՎ որոշ ներկայացուցիչներ կատարում են Ադրբեջանի իշխանությունների թելադրանքը՝ դրա դիմաց Ադրբեջանից կաշառք ստանալով: Բաքվում այսօր անցկացվում է կոմիտեի նիստը:

Դիտվել է՝ 1068

Մեկնաբանություններ