Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ԱՄՆ-ը դուրս է գալիս փարիզյան համաձայնագրից

ԱՄՆ-ը դուրս է գալիս փարիզյան համաձայնագրից
02.06.2017 | 20:07

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը դուրս է գալիս գլոբալ ջերմացման դեմ պայքարի վերաբերյալ 2015 թվականին Փարիզում ստորագրված միջազգային պայմանագրից: «Որպեսզի կատարեմ ԱՄՆ-ը և նրա քաղաքացիներին պաշտպանելու իմ սրբազան պարտքը, հայտարարում եմ, որ ԱՄՆ-ը դուրս է գալու Փարիզի կլիմայական համաձայնագրից և բանակցություններ է սկսելու կրկին միանալու կամ Փարիզի համաձայնագրին, կամ բոլորովին նոր մի համաձայնագրի, սակայն այնպիսի պայմաններով, որոնք արդարացի են ԱՄՆ բիզնեսի, աշխատավորների, ժողովրդի և հարկատուների նկատմամբ»,- Սպիտակ տնից հատուկ այս առիթով կազմակերպված ուղիղ հեռարձակման ընթացքում հայտարարեց ԱՄՆ նախագահը:


ԱՄՆ-ը, Սիրիայի և Նիկարագուայի հետ չի մասնակցում 195 երկրների միավորող համաձայնությանը: ԱՄՆ-ը մթնոլորտ արտանետվող ջերմոցային գազերի ծավալներով աշխարհում երկրորդն է: Փարիզի համաձայնագրով ԱՄՆ-ը պարտավորվել է մինչև 2025-ը գրեթե մեկ երրորդով կրճատել արտանետվող գազերի ծավալները:

Դիտվել է՝ 1084

Մեկնաբանություններ

">Հետադարձ կապ