Դատավոր Նելսոն Մոնկադա Գոմեսն անհայտ անձանց կողմից սպանվել է Կարակասում՝ հայտնել է դատախազությունը։ «Սկսվել է դատավոր Նելսոն Մոնկադա Գոմեսի մահվան հետաքննությունը, որը սպանվել է Էլ- Պարաիսոյում Պաես պողոտայում»,- ասվում է դատախազության հաղորդագրության մեջ։
Universal պորտալի տեղեկությունով՝ դատավորի վրա հարձակվել են մի քանի մարդ, որ մինչ այդ գրոհել էին ցուցարարների բարիկադների վրա։ Դատավորը իր մեքենայով փորձել է շրջանցել բարիկադը, երբ նրա վրա սկսել են կրակել։ Հետո նրանից գողացել են անձնական իրերը։ Վենեսուելայում ապրիլի սկզբից բողոքի ակցիաները շարունակվում են, արդեն զոհվել է 70 մարդ։