Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ղարաբաղյան հակամարտության վերսկսումը կարող է ներառել Ռուսաստանն ու Թուրքիան

Ղարաբաղյան հակամարտության վերսկսումը կարող է ներառել Ռուսաստանն ու Թուրքիան
02.06.2017 | 20:44

ԱՄՆ-ն Հարավային Կովկասում ունի կարևոր, բայց ոչ կենսականորեն կարևոր շահեր, այդ թվում` տարածաշրջանային կայունությունը, սառեցված հակամարտությունների վերսկսման կանխումը, ժողովրդավարական վերափոխումների աջակցությունն ու կառավարման բարելավումը, Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի միջազգային ինտեգրումը՝ ասվում է «ԱՄՆ քաղաքականությունը Հարավային Կովկասում» զեկույցում, որը ներկայացրել են Կարնեգի հիմնադրամի վերլուծաբաններ Եվգենի Ռումերը, Ռիչարդ Սոկոլսկին ու Պոլ Ստրոնսկին։ «Վերջին 25 տարում ԱՄՆ մասնակցությունը Հարավային Կովկասին օգնել է կարևոր դրական փոփոխություններ անել տարածաշրջանում, հատկապես Վրաստանում։ Սակայն որոշ նախաձեռնություններ, որոնց աջակցում է ԱՄՆ-ն, չափազանց հավակնոտ են եղել, քանի որ թերագնահատել են Հարավային Կովկասի երկրների խնդիրները, ու բավականաչափ ռեսուրսներ չեն ունեցել»,- համարում են հեղինակները։


ԱՄՆ քաղաքականությունը այսուհետ էլ բախվելու է սահմանափակ ռեսուրսների ու բարդ պայմանների խնդրին, Վաշինգտոնը պետք է շարունակի օգնել Հարավային Կովկասի երկրներին` լուծելու իրենց ներքին խնդիրները։ Սակայն ԱՄՆ-ը պետք է պայքարի Հարավային Կովկասում Ռուսաստանի գերակա դիրքի ու Վաշինգտոնի ազդեցությանը դիմակայելու փորձերի դեմ։ ԱՄՆ-ը տարածաշրջանում իր քաղաքականության մեջ պետք է առաջնորդվի մի քանի հիմնական սկզբունքներով։ Առաջինը հակամարտությունների կանխման առաջնայնությունն է։ Երկրորդը՝ ԱՄՆ արժեքների առաջ մղման համար անհրաժեշտ է գործել զգույշ։


Բացի դրանից, ԱՄՆ-ը պետք է համեստ լինի իր ակնկալիքներում։ Վաշինգտոնը չպետք է խոստանա աջակցություն՝ Մոսկվային հավասարակշռելու համար, եթե հետո չի կարող կատարել այդ խոստումը։ Դա հատկապես վերաբերում է Վրաստանին ու ՆԱՏՕ-ին անդամակցելու նրա ձգտմանը։


Զեկույցում նշվում է, որ ուկրաինական ճգնաժամից հետո Հարավային Կովկասի երեք երկրները հայտնվել են աշխարհաքաղաքական չեզոք գոտում՝ Ռուսաստանի ու Արևմուտքի միջև։ Հարավային Կովկասի երեք երկրները բացարձակապես տարբեր աշխարհաքաղաքական ռազմավարություններ ունեն՝ տարածաշրջանային խոշոր փոփոխությունների ֆոնին։ Վրաստանը ամուր կանգնած է եվրաատլանտյան ինտեգրման ուղու վրա, Հայաստանը վարում է քաղաքականություն, որը միտված է երկու ճամբարներում՝ Ռուսաստանում ու Արևմուտքում կապերի պահպանմանը։ Ադրբեջանն էլ իր հերթին ուզում է Ռուսաստանին ու Արևմուտքին հեռավորության վրա պահել։


Տարածաշրջանի սառեցված հակամարտություններից յուրաքանչյուրի էսկալացիան կանխելը պետք է մնա Հարավային Կովկասում ԱՄՆ քաղաքականության գլխավոր առաջնահերթությունը։ Ըստ փորձագետների՝ անցած տարի Ադրբեջանի ու Հայաստանի միջև ռազմական գործողությունների կարճատև վերսկսումը վերհանեց այն վտանգը, որ այդ հակամարտությունները ներկայացնում են տարածաշրջանային անվտանգության ու ԱՄՆ շահերի համար։ Հենց այդ պատճառով էլ հակամարտությունը կանխելը «պետք է լինի տարածաշրջանում ԱՄՆ դիվանագիտության առաջնահերթությունների ցանկի վերին տողերում»։


«Եթե ռազմական գործողությունները վերսկսվեն, Ռուսաստանն ու Թուրքիան անուղղակիորեն ու հնարավոր է նաև ուղղակիորեն կներառվեն՝ Հայաստանի ու Ադրբեջանի հետ կապերի պատճառով։ Կախված հակամարտության ընթացքից՝ Իրանը նույնպես կարող է մասնակից դառնալ։ Հակամարտությունը կարող է նաև երկրորդ թատերաբեմ դառնալ Սիրիայում, որտեղ Իրանն ու Ռուսաստանը հետապնդում են այլ նպատակներ, իսկ Թուրքիան՝ բոլորովին այլ»,- ասվում է զեկույցում։


Վերլուծաբանները եզրակացնում են, որ Վաշինգտոնը պետք է ակտիվ փոխգործակցի Հարավային Կովկասի երեք երկրների հետ՝ աջակցելով ներքին տրանսֆորմացիային ու ինտեգրմանը միջազգային համայնքին։ «Դանդաղ ու կայուն խոստումները առաջվա պես մնում են լավագույն մոտեցումը Հարավային Կովկասի երկրների պահանջները ու տարածաշրջանում ԱՄՆ շահերը բավարարելու համար», համարում են վերլուծաբանները։

Դիտվել է՝ 1513

Մեկնաբանություններ