ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր դեմ մահափորձի կանխման մի քանի դրվագներ է պատմում ամերիկացի կինոռեժիսոր Օլիվեր Սթոունի փաստավավերագրական ֆիլմում, որը կցուցադրվի այս ամիս ամերիկյան հեռուստատեսության եթերում: 4 մասից բաղկացած «Պուտինի հարցազրույցը» կինոնկարում, ինչպես ռեժիսորն է պատմել, Կրեմլի ղեկավարը խոսում է իր վրա հարձակումների 5 անհաջող փորձի մասին: Սթոունը հետաքրքրվել է Պուտինից, թե ինչ է մտածում իր ճակատագրի մասին:
«Աստծուն են միայն հայտնի մեր ճակատագրերը՝ թե Ձերը, թե իմը»,- պատասխանել է ՌԴ նախագահը: ԱՄՆ նախագահներ Ջոն Քենեդիի և Ռիչարդ Նիքսոնի մասին ֆիլմերի հեղինակ Օլիվեր Սթոունի նոր ֆիլմը հիմնված է Պուտինի հետ զրույցների վրա: Երկու տարում լրագրողը 12 անգամ հանդիպել է Պուտինին: Նախկինում Պուտինը երբեք այդքան երկար և այդքան անկեղծորեն չէր շփվել արևմտյան լրագրողի հետ: