Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ֆեդերիկա Մոգերինին՝ Հեսսենի խաղաղության մրցանակի դափնեկիր

Ֆեդերիկա Մոգերինին՝ Հեսսենի խաղաղության մրցանակի դափնեկիր
03.06.2017 | 11:40

Հեսսենի խաղաղության մրցանակի 2017-ի դափնեկիր է դարձել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: Մրցանակի հոգաբարձուների խորհուրդը, որում ընդգրկված են աշխարհաքաղաքական խնդիրների հետազոտություններով զբաղվող գերմանական ազդեցիկ ինստիտուտների ներկայացուցիչներ, ուրբաթ օրը հայտարարել է, որ իրենք գնահատում են Մոգերինիի ներդրումը խաղաղության հաստատման պայքարում՝ հատուկ շեշտելով Իրանի հետ միջուկային պատմական համաձայնագրի ստորագրումը:

Խորհրդի հայտարարությունում ասվում է, որ Ֆեդերիկա Մոգերինիին հաջողվել է բեկման հասնել «ծայրահեղ բարդ և տևական բանակցություններում, ինչպիսին Իրանի միջուկային ծրագիրն է»: Հեսսենի նախկին վարչապետ Ալբերտ Օսլվալդի հիմնադրամի կողմից 1993-ին ստեղծված մրցանակը 25 000 եվրո է: Մրցանակաբաշխությունը հուլիսի 19-ին է, Բրյուսելում:

Դիտվել է՝ 1417

Մեկնաբանություններ