Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Պուտինը խնդրել է ամերիկյան բիզնեսի ներկայացուցիչներին՝ օգնել վերականգնելու ԱՄՆ-ի և ՌԴ-ի հարաբերությունները

Պուտինը խնդրել է ամերիկյան բիզնեսի ներկայացուցիչներին՝ օգնել վերականգնելու ԱՄՆ-ի և ՌԴ-ի հարաբերությունները
03.06.2017 | 11:44

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել է Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին մասնակցող ամերիկյան բիզնեսի ներկայացուցիչներին՝ խնդրելով օգնել ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերությունների վերականգնմանը:

«Օգնեք մեզ՝ վերականգնելու նորմալ քաղաքական երկխոսությունը: Ես ձեզ խնդրում եմ Ռուսաստանի անունից և դիմում եմ ամերիկյան կողմին՝ օգնեք ԱՄՆ-ի նորընտիր նախագահին և նոր վարչակազմին»,- ասել է Պուտինը՝ հունիսի 2-ին ելույթ ունենալով Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում կայացած «Ռուսաստան-ԱՄՆ» բիզնես- երկխոսության ընթացքում:

Նա նշել է, որ ՌԴ-ն շարունակելու է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ երկխոսությունը հարաբերությունների նորմալացման նպատակով, բայց դրա համար երկուստեք ջանքեր են հարկավոր: Միայն ԱՄՆ-ի հետ ամուր առևտրական ներդրումային կապերը կարող են ռուս-ամերիկյան հարաբերությունները պաշտպանել քաղաքական կոնյունկտուրայի տատանումներից, ընդգծել է Վլադիմիր Պուտինը:

Դիտվել է՝ 1507

Մեկնաբանություններ