Ռուսաստանը մտադիր չէ արգելափակել Հյուսիսային Կորեայի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Գենադի Գատիլովը Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ուրբաթ երեկոյան նիստում, ըստ ԱՄՆ-ի և Չինաստանի նախագծի, քվեարկություն կանցկացնի, Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին։ Բանաձևի նախագիծն առաջարկում է ՄԱԿ-ի ԱԽ պատժամիջոցների ցուցակում ներառել 4 կազմակերպության ու 10 մասնավոր անձանց, որոնք արտասահմանում ծառայում են Հյուսիսային Կորեայի շահերին։
«Վետո դնել չենք պատրաստվում»,- ասել է Գատիլովը՝ պատասխանելով հարցին։