Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ՀՅԴ-ն Շիրակի մարզպետ կառաջադրի Արթուր Խաչատրյանին

ՀՅԴ-ն Շիրակի մարզպետ կառաջադրի Արթուր Խաչատրյանին
03.06.2017 | 11:46

«Երկիր Մեդիայի» տեղեկություններով Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի փոխարեն ՀՅԴ-ն առաջադրելու է տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Արթուր Խաչատրյանին:

Նա ունի պետական համակարգում և միջազգային կառույցներում աշխատանքի մեծ փորձ։ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հաստատել էր, որ Հովսեփ Սիմոնյանն այլևս չի աշխատի մարզպետի պաշտոնում:

Դիտվել է՝ 1506

Մեկնաբանություններ