Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Մակրոնի շարժումը խորհրդարանական ընտրությունների առաջատարն Է

Մակրոնի շարժումը խորհրդարանական ընտրությունների առաջատարն Է
03.06.2017 | 11:47

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Առաջ» շարժումը շարունակում է մրցակիցներին գերազանցել հունիսյան խորհրդարանական ընտրությունների նախաշեմին անցկացված հարցումներում՝ վկայում են Cevipof ընկերության հարցման՝ հունիսի 2-ին հրապարակված տվյալները:

Հարցման արդյունքներով, որոնք ներկայացնում Է Reuters-ը, Մակրոնի շարժումը կհավաքի ձայների 31 տոկոսը, նրան հաջորդում են «Հանրապետականներ» (22 տոկոս) և «Ազգային ճակատ» (18 տոկոս) կուսակցությունները: «Ըմբոստ Ֆրանսիան» և սոցիալիստական կուսակցությունը կհավաքեն 11,5 տոկոս և 8,5 տոկոս:
Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունները կկայանան երկու փուլով՝ հունիսի 11-ին և 18-ին:

Դիտվել է՝ 1389

Մեկնաբանություններ