Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Պուտին. «Մի անհանգստացեք, երջանիկ եղեք»

Պուտին. «Մի անհանգստացեք, երջանիկ եղեք»
03.06.2017 | 23:35

Մինչ աշխարհի տարբեր պետությունների ղեկավարներ հունիսի 2-ին մտահոգություն էին հայտնում 2015-ի Փարիզի համաձայնագրից դուրս գալու՝ ԱՄՆ-ի մտադրության կապակցությամբ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խուսափել է քննադատել գործընկերոջը: Հեգնանքով ցիտելով հայտնի երգի խոսքերը՝ «Մի անհանգստացեք, երջանիկ եղեք», Պուտինը հիշեցրել է, որ կլիմայական փոփոխությունների համաձայնագիրը պաշտոնապես ուժի մեջ պետք է մտնի 2021-ին, հետևաբար դեռ ժամանակ կա կառուցողական լուծումներ փնտրելու գլոբալ ջերմացման դեմ պայքարելու ուղղությամբ:

Պուտինն ասել է, որ չէր ուզենա դատապարտել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ համաձայնագրից դուրս գալու որոշման համար, սակայն կարծիք է հայտնել, որ Վաշինգտոնը կարող էր մնալ համաձայնագրի մաս և ընդամենը կրճատել Օբամայի վարչախմբի ստանձնած պարտավորությունները մթնոլորտային արտանետումները սահմանափակելու վերաբերյալ: «Դա լավ համաձայնագիր է: Դա լավ մշակված փաստաթուղթ է, որը նպատակ ունի լուծել այսօրվա համաշխարհային մարտահրավերներից մեկը»,- նշել է Պուտինը: Ռուսաստանը ստորագրել է Փարիզի համաձայնագիրը, սակայն դեռ չի վավերացրել:

Դիտվել է՝ 1500

Մեկնաբանություններ