Վրաստանի իշխանությունները խոստանում են կատարյալ և համապարփակ հետաքննել ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլիի առևանգման գործը՝ Թբիլիսիում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Իեն Քելին:
«Վրաստանի ղեկավարների հետ մենք քննարկել ենք այս խնդիրը: Նրանք պնդում են, որ Թբիլիսիում գտնվող Ադրբեջանի մյուս քաղաքացիներին, իրավապաշտպաններին որևէ վտանգ չի սպառնում»,- հայտարարել է ԱՄՆ դեսպանը: