Այսօր առավոտյան Անկարայում ձերբակալվել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմի ավագ խորհրդական Բիրոլ Էրդեմը: Թուրքական դատախազությունը նրան կասկածում է իսլամիստ գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի ընդհատակյա ցանցին անդամակցելու մեջ:
«Բիրոլի հետ միասին ձերբակալվել է նաև նրա կինը»,- հաղորդում է Hurriyet-ը` տեղեկացնելով, որ նախկինում վարչապետի խորհրդականը հարցաքննվել էր 2016-ի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման անհաջող փորձի հետաքննության շրջանակներում: «Այդ ժամանակ, սակայն, նա վկայի կարգավիճակ ուներ»,- գրում է թերթը: