Անցած գիշեր Թբիլիսիում պղծվել է Հեյդար Ալիևի հուշարձանը՝ հաղորդում է վրացական «Իմեդի» հեռուստաընկերությունը: Անհայտ անձինք հուշարձանի վրա ներկ են լցրել: «Ողջ գիշեր Թբիլիսիի քաղաքապետարանի կոմունալ ծառայության աշխատակիցները զբաղված էին հուշարձանի մաքրման աշխատանքներով»,- հաղորդում է վրացական հեռուստաընկերությունը: