Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Մոսկվան կսահմանափակվի մոլդովացի հինգ դիվանագետների արտաքսմամբ

Մոսկվան կսահմանափակվի մոլդովացի հինգ դիվանագետների արտաքսմամբ
03.06.2017 | 23:48

«Մոլդովացի հինգ դիվանագետների արտաքսումից բացի այլ պատժամիջոցների պաշտոնական Մոսկվան չի դիմի»՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքով՝ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնին ՌԴ նախագահը այդ մասին տեղեկացրել է ուրբաթ օրը հանդիպման ժամանակ:

Ռուսաստանը մոլդովացի դիվանագետներին որոշեց անցանկալի անձ հայտարարել, երբ Մոլդովայի կառավարությունը հայտարարեց Քիշնևում հավատարմագրված հինգ ռուսաստանցի դիվանագետների արտաքսման մասին:

Դիտվել է՝ 1439

Մեկնաբանություններ