Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Սիրիայի հարցով հերթական բանակցություններն Աստանայում կկայանան հունիսի 12-13-ին

Սիրիայի հարցով հերթական բանակցություններն Աստանայում կկայանան հունիսի 12-13-ին
03.06.2017 | 23:49

Սիրիայի հարցով բանակցությունների հերթական փուլն Աստանայում կկայանա հունիսի 12-13-ին, Դամասկոսի պատվիրակությունը հրավեր է ստացել՝ հայտնել է Ռուսաստանում Սիրիայի դեսպան Ռիադ Հադադը:

«Մենք Աստանայում բանակցություններին մասնակցության հրավեր ենք ստացել: Դրանք կայանալու են այս ամսվա 12-13-ին»,- ասել է դեսպանը: ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովն ավելի վաղ հաղորդել էր, որ հանդիպմանը մասնակցելու են Սիրիայում հրադադարի երաշխավոր պետությունները՝ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը: Բանակցություններին կմասնակցեն նաև Սիրիայի զինված ընդդիմության, կառավարության ներկայացուցիչները, դիտորդները՝ Հորդանանը, ԱՄՆ-ը և ՄԱԿ-ը:

Դիտվել է՝ 1370

Մեկնաբանություններ