Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Vatan. Էրդողանը կրկին նետվում է դեպի ԵՄ

Vatan. Էրդողանը կրկին նետվում է դեպի ԵՄ
03.06.2017 | 23:55

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, որ անցած շաբաթ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ է անցկացրել բարձր մակարդակի ԵՄ պաշտոնյաների հետ, հայտարարել է, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ տարվա ընթացքում գործողությունների պլանի վերաբերյալ՝ ԵՄ-ի հետ հարաբերությունների վերականգնման համար։

Նախագահը հիշեցրել է, որ ԵՄ-ն նույնպես պետք է անի աշխատանքի իր մասը։ Եվ տնտեսության տեսանկյունից, և «փրկարարական խարսխի» գործառույթի տեսանկյունից կարևոր է, որ «ԵՄ-ում անդամակցության ձեռքբերման գործընթացը», թեկուզ չարագանա, բայց առնվազն մտնի ավելի չափավոր ուղի, քան մինչ հանրաքվեն ընկած ժամանակահատվածում էր։ Կգա՞ ԵՄ-ի հետ հարաբերությունների վերականգնման շրջան։ Դրան պետք է ուշադիր հետևել՝ Vatan-ում գրում է թուրք մագնատ Ալի Աղաօղլուն։ Հարաբերությունների խզումը ԵՄ-ի հետ, որին բաժին է ընկնում մեր արտահանման ընդհանուր ծավալի 45 տոկոսը, գործնականում անհնարին է։ Ներկայիս վիճակում նույնպես այդ հարաբերությունները շարունակվել չեն կարող. ակնհայտ է՝ անհրաժեշտ է նոր ճանապարհային քարտեզ։ Բանակցությունները թույլ կտա՞ն անել դա: Մենք հնարավորություն կունենանք ավելի հստակ հասկանալ առաջիկայում։ Գործընթացը, որը կսկսվի «Մաքսային միության մասին համաձայնագրի գործողության ոլորտի ընդլայնումից», հնարավոր է՝ միանգամից չտանի լիիրավ անդամակցության, սակայն գործընթացի շարունակությունն ունի չափազանց կարևոր նշանակություն։ Այն փաստը, որ, մի կողմից` ձեռնարկվում է հարաբերությունների վերականգնման փորձ, մյուս կողմից` շարունակվում է լարվածությունը Գերմանիայի հետ հարաբերություններում՝ կապված «Ինջիրլիք» բազա գերմանական պատվիրակության այցելության հետ, տանում է շփոթության։ Այդ լարվածության շուտափույթ դադարեցումը կարևոր է նոր ճանապարհային քարտեզի նախապատրաստման շրջանում կողմերի անկեղծ մտադրությունների ցուցադրման տեսանկյունից։


ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից նախագահ Էրդողանի վերադարձից հետո սպասվում է «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավար կազմի հստակեցում, իսկ հետագայում նաև նախարարների կաբինետի կազմի վերանայում։ Վերանայում կարող է տեղի ունենալ այս շաբաթ։ Մասնավորապես, շուկաներին է վերաբերում այն, թե ում ձեռքերում կհայտնվի տնտեսության ղեկը…Կլինի՞ դա մեկը, ով կխոսի շուկաների լեզվով, թե՞ մեկը, ով կղեկավարի տնտեսությունը մեզ բնորոշ հռետորաբանությամբ՝ դա առանձնահատուկ կանդրադառնա շուկաների վրա։ Տեխնոկրատը, որ կներկայացնի ռացիոնալ մոտեցում, մեծ անհանգստություն չի առաջացնի։ Սակայն եթե գա մարդ, ում համար առաջնային պլանում հերոսական հռետորաբանությունն է, մենք կարող ենք բախվել գների անբարենպաստ դինամիկայի։

Դիտվել է՝ 1501

Մեկնաբանություններ