ԵՄ նախագահող պետության` Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատի լեյբորիստական կուսակցությունը համոզիչ հաղթանակ է տարել շաբաթ օրը կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում:
Մալթայում արտահերթ ընտրություններ էին նշանակվել կոռուպցիոն սկանդալից հետո: Մալթացի հետաքննող լրագրողները պարզել էին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դուստր Լեյլա Ալիևային պատկանող Դուբայում գրանցված ընկերություններից մեկը 1 միլիոն դոլարի փոխանցում էր կատարել Մալթայի վարչապետի տիկնոջը` Միշել Մուսկատին պատկանող օֆշորային ընկերությանը: