Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնին խոստացել են, որ ընտրություններում պահպանողական կուսակցության հաղթանակի դեպքում նա կպահպանի իր պաշտոնը, հայտնում է The Telegraph-ը՝ վկայակոչելով երկրի ԱԳՆ-ին մոտ կանգնած երկու աղբյուրներ։ Ջոնսոնին հասկացրել են, որ կպահպանի պաշտոնը ընտրությունների արդյունքների շրջանակում ցանկացած փոփոխությունների դեպքում։
Թերթը նշում է, որ նման երաշխիքներ են տրվել նախընտրական քարոզչության սկզբում, երբ ենթադրություններ կային, որ Ջոնսոնին թաքցնում են մամուլից ու տեսախցիկներից։ Խորհրդարանական ընտրությունները Մեծ Բրիտանիայում հունիսի 8-ին են։