Հունիսի 6-7-ին Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար, հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Անջելինո Ալֆանոյի հրավերով ՀՀ ԱԳ նախարար, հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Հռոմ, ուր նախատեսվում են երկու նախարարների բանակցությունները:
Կանցկացվի հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը, կհրավիրվի հայ-իտալական գործարար համաժողով։