Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ադրբեջանի էներգետիկայի նախարարը վերակենդանացման բաժանմունքում է

Ադրբեջանի էներգետիկայի նախարարը վերակենդանացման բաժանմունքում է
06.06.2017 | 01:18

Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նաթիգ Ալիևը երեկ առավոտյան տեղափոխվել է Նավթագործների կենտրոնական հիվանդանոց։ Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր։

Նախարարը սրտանոթային համակարգի խնդիրներ ունի։ Երեկ կատարվել է սրտանոթի ստենտավորում։ Նաթիգ Ալիևը վերակենդանացման բաժանմունքում է, հետագա բուժումը նա կշարունակի Թուրքիայում։

Դիտվել է՝ 810

Մեկնաբանություններ