Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Գերմանիան դուրս է բերում իր զորախումբը Ինջիրլիքից

Գերմանիան դուրս է բերում իր զորախումբը Ինջիրլիքից
06.06.2017 | 01:27

Գերմանիան սկսում է դուրս բերել իր զորախումբը թուրքական Ինջիրլիքից: «Մեզ այլ ելք չի մնում»՝ ասել է ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը՝ Անկարայում թուրք գործընկերոջ հետ հանդիպումից հետո: Նա Անկարա էր ժամանել՝ մի վերջին անգամ հորդորելու Թուրքիայի իշխանություններին թույլ տալ Բունդեսթագի պատգամավորների մուտքը ռազմակայան, որտեղ 250 գերմանացի զինվոր է տեղակայված: Դռնփակ բանակցությունները արդյունք չտվեցին:


«Իմ թուրք գործընկերը բացատրեց, որ այս իրավիճակում Թուրքիան չի կարող արտոնել գերմանացի օրենսդիրների մուտքը Ինջիրլիք՝ ներքաղաքական պատճառներով: Ցավում եմ: Մյուս կողմից, ես էլ խնդրեցի ըմբռնումով մոտենալ փաստին, որ նույն ներքին հարցերի պատճառով Գերմանիան էլ պետք է դուրս բերի իր զինվորներին Ինջիրլիքից: Գերմանիայում բանակը խորհրդարանին է ենթարկվում, և Բունդեսթագը հստակ պահանջում է, որ պատգամավորները կարողանան տեսակցել զինվորներին ցանկացած ժամանակ»,- ասաց Զիգմար Գաբրիելը: ՆԱՏՕ-ի անդամ երկու դաշնակիցների հարաբերություններում ակնհայտ լարվածություն սկսվեց անցած տարի, երբ Գերմանիայի Բունդեսթագը գրեթե միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Տարաձայնությունները հասան կիզակետին այս տարի, երբ Բեռլինը մերժեց թուրք նախարարներին Գերմանիայի տարածքում քարոզչական հանդիպումներ անցկացնել սահմանադրական բարեփոխումների օգտին: Իրավիճակն ավելի սրվեց, երբ Բեռլինը քաղաքական ապաստան տվեց Էրդողանի հարյուրավոր ընդդիմախոսների, Անկարան էլ ձերբակալեց ծագումով թուրք գերմանացի լրագրողի՝ ահաբեկչությանը առնչություն ունենալու մեղադրանքներով:

Դիտվել է՝ 815

Մեկնաբանություններ