Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը պատրաստվում է քաղաքացիությունից զրկել արտերկրում գտնվող 130 ընդդիմադիրների` նրանց թվում ԱՄՆ-ում բնակվող իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին և քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամների՝ հաղորդում է CNN Turk հեռուստաընկերությունը` տեղեկացնելով, որ ներքին գործերի նախարարության ցանկում ընդգրկված անձինք կզրկվեն քաղաքացիությունից, եթե առաջիկա երեք ամիսներին չվերադառնան Թուրքիա: