Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը և Եգիպտոսը հայտարարել են Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին՝ այդ պետությանը մեղադրելով ահաբեկչությունը սատարելու մեջ: Reuters-ի փոխանցմամբ՝ այդ երկրներին է միացել Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարությունը՝ Կատարին մեղադրելով Հութի ապստամբ խմբավորմանը աջակցելու մեջ:
Պարսից ծոցի արաբական երկրները փակել են տրանսպորտային հաղորդակցությունը Կատարի հետ, կատարցիներին երկու շաբաթ են տրամադրել՝ լքել իրենց տարածքը: Կատարը հեռացվել է Եմենում մարտական գործողություններ իրականացնող՝ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայից: Ի պատասխան՝ Կատարը հայտարարել է, որ իր դեմ ստի և շինծու մեղադրանքների արշավ է սկսվել՝ Պարսից ծոցի արաբական երկրները «խնամակալության տակ դնելու» նպատակով: