Մոսկվան շահագրգռված է Պարսից ծոցի երկրների հետ բարեկամական հարաբերությունների պահպանմամբ, սակայն չի միջամտի տարածաշրջանի ներքին գործերին՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մենք չենք կարող միջամտել ուրիշ երկրների ներքին գործերին՝ տվյալ դեպքում՝ Պարսից ծոցի երկրների: Ռուսաստանի համար անկասկած թանկ են ընդհանրապես Պարսից ծոցի տարածաշրջանի և ծոցի առանձին երկրների հետ հարաբերությունները: Տեղյակ եք, որ ակտիվորեն ընթանում է ներդրումային և առևտրատնտեսական համագործակցություն, նաև բավականին սենսատիվ ոլորտներում համագործակցություն»,- լրագրողներին ասել է Պեսկովը: «Մենք շահագրգռված ենք բարեկամական հարաբերությունների աջակցությամբ, շահագրգռված ենք, որ Պարսից ծոցում կայուն և խաղաղ մթնոլորտ լինի, որի շրջանակում էլ էական տարաձայնությունները կարգավորվում են»,- հավելել է նա: