Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Կարեն Կարապետյանը երկու անգամ հրաժարական չի ներկայացրել

Կարեն Կարապետյանը երկու անգամ հրաժարական չի ներկայացրել
06.06.2017 | 17:04

ՀՀԿ-ն հերքում է, որ վարչապետ Կարեն Կարապետյանը երկու անգամ հրաժարական է ներկայացրել, երկու անգամ էլ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չի ընդունել։ «ՀՀԿ-ում իրավիճակը շատ նորմալ է, աշխատանքային է, արշալույսները մեզ մոտ խաղաղ են, ես չեմ պատրաստվում մամուլի ամեն մի անհեթեթություն մեկնաբանել, նման բան չկա, Կարեն Կարապետյանին մենք, կուսակցության խորհրդի միաձայն որոշմամբ, ընտրել ենք վարչապետ, ՀՀ նախագահն էլ նշանակել է, կառավարությունը ձևավորված է, շուտով Ազգային ժողովում քննարկելու ենք կառավարության ծրագիրը»՝ ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։


Դիտարկման՝ երեկվա Ձեր հարցազրույցից հետո մամուլը գրել է, որ ՀՀԿ-ն արդեն սկսել է հասարակությանը կամաց-կամաց պատրաստել վարչապետի փոփոխությանն ու այդ պաշտոնում Սերժ Սարգսյանի նշանակմանը, ՀՀԿ խոսնակն ասաց. «Այն, ինչ որ ասել եմ, ասել եմ դասակարգային ճշմարտությունով, քաղաքագիտությունից և քաղաքականությունից կիլոմետրերով հեռու մարդկանց խնդրում եմ կամ չաղավաղել քաղաքական դաշտն իրենց անիմաստ ենթադրություններով, կամ էլ կարծիք հայտնեն այն մարդիկ, ովքեր քիչ թե շատ տիրապետում են քաղաքագիտական դասագրքային պատմություններին։ Ճշմարտությունը հետևյալն է՝ պառլամենտական համակարգում նախագահական ընտրություններ չեն լինում և իշխանության ձևավորումը առաջիկա հինգ տարիներին տրվում է այն ուժին, որին ժողովուրդը ձայն է տալիս, և եթե այդ ուժը չի կարող ունենալ 50+1 ձայն, բնականաբար, մենաշնորհը տրվում է կոալիցիային, ճիշտ է, մենք ունենք կոալիցիա, բայց պառլամենտական ընտրությունների արդյունքում ՀՀԿ-ն ունի բավականաչափ քանակությամբ մանդատներ, որպեսզի մինչև 2022-ը ձևավորի, ազատի կամ վերաձևավորի նոր կառավարություններ ՝ նշանակելով, ընտրելով նաև վարչապետ»,- ընդգծեց Է. Շարմազանովը։
Նա շեշտեց. «2018-ին նոր ընտրություններ չեն լինելու, ընտրությունները եղել ու ավարտվել են 2017-ին, քաղաքական ամբողջ սպեկտրը այլևս ձևավորված է, ընդդիմությունն ու մյուս կողքի ուժերը չեն գալու որոշեն»,- ասաց ՀՀԿ խոսնակը։


Էդուարդ Շարմազանովը նշեց՝ կգա մեկի դուրը, թե չի գա, կառավարություն, իշխանության մարմիններ ձևավորելու իրավունքը տրված է ՀՀԿ-ին։
«Այդ վստահությունը օդից չի եկել, ժողովուրդն է այդ մանդատը տվել ՀՀԿ-ին, ուստի՝ մեկի դուրը կգա, մեկի դուրը չի գա, 2018-2022-ին, մինչև նոր ընտրություններ, ժողովուրդը տվել է ՀՀԿ-ին վարչապետ, կառավարություն, իշխանության մարմիններ ձևավորելու իրավունք»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։

Դիտվել է՝ 1041

Մեկնաբանություններ