Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Գերմանիայի ԱԳ նախարարը նշել է Ինջիրլիքից զինվորների դուրսբերման ժամկետները

Գերմանիայի ԱԳ նախարարը նշել է Ինջիրլիքից զինվորների դուրսբերման ժամկետները
06.06.2017 | 17:08

Թուրքիա այցի արդյունքներով Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ Ինջիրլիքից դուրս գալը մնում է գերմանական կողմի միակ տարբերակը՝ հայտնում է թուրքական Diken գործակալությունը: «Հավանաբար առաջիկա շաբաթվա ընթացքում կսկսենք հետ քաշվելու գործընթացը»,- ասել է նա:


Գերմանիայի դաշնային կառավարությունը հունիսի 6-ին կայանալիք նախարարական խորհրդի արդյունքում որոշում կկայացնի իր զինվորներին թուրքական Ինջիրլիքի ռազմաբազայում թողնելու կամ այնտեղից դուրս բերելու մասին: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հունիսի 5-ին Անկարայում Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ այս պահին անհնար է գերմանացի պատգամավորների այցը Ինջիրլիքի ռազմաբազա՝ տեսակցելու այնտեղ ծառայող գերմանացիներին:

Դիտվել է՝ 1109

Մեկնաբանություններ