Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Աֆղան Մուխթարլին կմնա կալանքի տակ

Աֆղան Մուխթարլին կմնա կալանքի տակ
06.06.2017 | 20:46

Չնայած միջազգային հանրության կոշտ հայտարարություններին, այդ թվում՝ ԱՄՆ պետքարտուղարության և Եվրամիության, Բաքվի վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց լրագրող Աֆղան Մուխթարլիի խափանման միջոց կալանքը։ Մայիսի 29-ին Թբիլիսիում առևանգված, ապա Բաքվի բանտում հայտնված ադրբեջանցի լրագրողը մեղադրվում է մի շարք հանցանքներում՝ մաքսանենգության, օրինազանցության ու իրավապահներին դիմադրություն ցույց տալու մեջ։

Լրագրողը հերքում է մեղադրանքները։ Մուխթարլիի գործը փոխանցվել է Ադրբեջանի գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների գծով քննչական վարչություն։ Մուխթարլիի գործընկերներն ու ընտանիքը պնդում են, որ նա ձերբակալվել է քաղաքական դրդապատճառներով, իր լրագրողական հետաքննությունների համար, որոնք բացահայտել են ադրբեջանական իշխող վերնախավի բիզնեսներն ու մարդու իրավունքների խախտումների մասին փաստերը։

Դիտվել է՝ 897

Մեկնաբանություններ