Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ռեքս Թիլերսոն. Թրամփը հանձնարարել է աշխատել Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ

Ռեքս Թիլերսոն. Թրամփը հանձնարարել է աշխատել Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ
06.06.2017 | 20:48

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է իրեն աշխատել Վաշինգտոնի և Մոսկվայի հարաբերությունների վերականգնման ուղղությամբ: Պետքարտուղարի խոսքով՝ նախագահը խնդրել է այնպես անել, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության շուրջ հետաքննությունը չխանգարի Մոսկվայի հետ շփումների հաստատմանը: Թիլերսոնը չի մեկնաբանել հետաքննության մանրամասները՝ պատճառաբանելով, թե բավարար տեղեկատվություն չունի: Վելինգթոնում մամուլի ասուլիսում պետքարտուղարը նշել է, որ տվյալ պահին ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունները գտնվում են ցածր մակարդակում:

ԱՄՆ-ում հետաքննություն է ընթանում 2016-ի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության շուրջ: ԱՄՆ հատուկ ծառայությունները ենթադրում են, որ Ռուսաստանը կարող էր ազդել նախագահական ընտրությունների ընթացքի վրա՝ հօգուտ հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի: Կրեմլը կտրականապես հերքում է բոլոր մեղադրանքները:

Դիտվել է՝ 842

Մեկնաբանություններ