ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը միաձայն՝ 390 կողմ, 0 դեմ, երեքշաբթի օրն ընդունեց 354 բանաձևը, որը «դատապարտում է մայիսի 16-ին Թուրքիայի դեսպանի կեցավայրի դիմաց խաղաղ ցուցարարների դեմ բռնությունը և կոչ է անում միջոցներ ձեռնարկել հետագայում նման միջադեպերը կանխելու համար»:
Բանաձևում նշվում է, որ «ցանկացած թուրք անվտանգության աշխատակից, որ ուղղորդել, ղեկավարել կամ մասնակցել է մայիսի 16-ին թուրքական անվտանգության ուժերի կողմից խաղաղ ցույցի ապօրինի ճնշման գործողությանը, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի, և պետք է դատական գործ հարուցվի նրա դեմ ԱՄՆ օրենսդրության համաձայն»: