Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Վրաստանի խորհրդարանը կքննարկի սահմանադրական փոփոխությունների վիճահարույց նախագիծը

Վրաստանի խորհրդարանը կքննարկի սահմանադրական փոփոխությունների վիճահարույց նախագիծը
07.06.2017 | 18:02

Վրաստանի խորհրդարանը պատրաստվում է քննարկել Սահմանադրությունում փոփոխությունների վիճահարույց նախագիծը: Խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ «Վրացական երազանք» կուսակցության ներկայացրած նախագիծը այս շաբաթ քննարկվելու է հանձնաժողովի լսումների ընթացքում:

Մայիսի 15-ին մայրաքաղաք Թբիլիսում հարյուրավոր երիտասարդ ակտիվիստներ դադարեցրին հանրային քննարկումները առաջարկվող փոփոխությունների շուրջ: Նախագծին ընդդիմացողները համաձայն չեն մի շարք կետերի, մասնավորապես՝ ուղղակի նախագահական ընտրություններից խորհրդարանում նախագահ ընտրելու համակարգին անցում կատարելուն, ընտրություններից հետո ձայների վերաբաշխման միջոցով հաղթող կուսակցությանն ավելի շատ մանդատներ հատկացնելուն, նաև օտարերկրացիների կողմից հողի գնման օրինականացմանը: Կոբախիձեն հայտնել է, որ նախագիծն այս ամիս կքննարկվի երկու լիագումար նիստերի ընթացքում և երրորդ անգամ՝ աշնանային նստաշրջանում:

Դիտվել է՝ 709

Մեկնաբանություններ