Ռուսաստանին չպետք է անհանգստացնի ՆԱՏՕ-ին Չեռնոգորիայի անդամակցությունը՝ հայտարարել է Չեռնոգորիայի պաշտպանության նախարար Պրեդրագ Բոսկովիչը, երբ Մոսկվան այդ քայլը «թշնամական կուրս» է որակել և մեղադրել երկրին «հակառուսական հիստերիայի մեջ»: Հունիսի 5-ից Չեռնոգորիան պաշտոնապես դարձավ ՆԱՏՕ-ի 29-րդ անդամը:
«Մենք ականատես ենք Ռուսաստանի անբարենպաստ վերաբերմունքին»,- ասել է Բոսկովիչը՝ հույս հայտնելով, որ Մոսկվան կհասկանա, որ այս ամենը կապ չունի հակառուսական տրամադրությունների հետ: «Ճիշտ հակառակը՝ սա նույնպես բխում է Ռուսաստանի շահերից, խաղաղությունը Արևմտյան Բալկաններում Մոսկվայի լավագույն շահն է»,- ասել է Չեռնոգորիայի պաշտպանության նախարարը: