Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Եվրամիությունը Արևմտյան Բալկանյան շուկայի հարցով քաղաքական համաձայնություն է ակնկալում

Եվրամիությունը Արևմտյան Բալկանյան շուկայի հարցով քաղաքական համաձայնություն է ակնկալում
07.06.2017 | 18:04

Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը Արևմտյան Բալկանյան տնտեսական շուկայի վերաբերյալ քաղաքական համաձայնություն է ակնկալում Ալբանիայի, Բոսնիա-Հերցեգովինայի, Կոսովոյի, Չեռնոգորիայի և Սերբիայի վարչապետների միջև: Վեց երկրների վարչապետներն ու Եվրամիության պաշտոնյաները հանդիպելու են հուլիսի 12-ին Տրիեստում: Հանն ասել է, որ «քաղաքական համաձայնագիրը կաշխատի ի շահ տարածաշրջանային տնտեսության՝ ապրանքների, ծառայությունների ազատ հոսքի»:

Արևմտյան Բալկանյան շուկայի գաղափարը քննարկվել է մարտին Սարաևոյում, Չեռնոգորիան և Կոսովոն սառն են արձագանքել:

Դիտվել է՝ 737

Մեկնաբանություններ