Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Բողոքի ցույց Վարդենիսի շրջանում

Բողոքի ցույց Վարդենիսի շրջանում
07.06.2017 | 18:06

Վարդենիսի շրջանում այսօր մի քանի գյուղերի բնակիչներ փակել են Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհը։ Գյուղացիները դեմ են համայնքների խոշորացման առաջարկվող ծրագրին։ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծով նախատեսվում է 118 համայնք միավորել 15-ի մեջ։

Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի փակված հատված է այցելել Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը: Նա լսել է համայնքների խոշորացման դեմ բողոքող գյուղացիներին ու պնդել, որ խոշորացման վերաբերյալ քննարկումներ են եղել համայնքների ղեկավարների հետ:
«Այնպես չէ, որ քննարկումներ չեն եղել: Մարզպետարանում տեղի ունեցած հանդիպմանը համայնքների ղեկավարները ասել են, որ խոշորացման դեմ չեն: Նրանք պարտավոր էին քնննարկումներ անել ու ներակայացնել նաև գյուղացիներին»,- ասաց մարզպետի տեղակալը: Նա կարծիք հայտնեց, որ Երևան` կառավարություն գնալու կարիք չկա: «Ամեն դեպքում գյուղացիներն են որոշողը: Ես կզեկուցեմ մարզպետին, նա արդեն թող խոսի կառավարության հետ: Խոշորացում լսելիս մարդիկ մտածում են, որ համայնքը վերանում է, բայց կան բազմաթիվ գործառություններ, որոնց դեպքում առանձնապես փոփոխություններ չեն լինելու»,- ասաց Գեղարքունիքի փոխմարզպետը: Քննարկումների արդյունքում գյուղացիները բացեցին ճանապարհն ու մի խմբով մեկնեցին Երևան:

Դիտվել է՝ 771

Մեկնաբանություններ