Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Պարոն Կիրակոսի անանուն նամակները

Պարոն Կիրակոսի անանուն նամակները
07.06.2017 | 18:13

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանին մտահոգել է Կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնին կոռուպցիայի մասին անանուն անձանց կողմից ազդարարման մասին հարցը: «Դուք չունե՞ք մտահոգություն անանուն դիմումների հետ կապված: Հաշվի առնելով քաղաքական մշակույթի այն մակարդակը, որում մենք գտնվում ենք, ԶԼՄ-ների այն բնութագրական ելևէջները, որում մենք ապրում ենք, սա կարող է հնարավորություն տալ մի դուռ բացել փաստական մի իրավիճակի, երբ պարոն Պողոսը չի սիրում պարոն Պետրոսին, կազմակերպում է, պարոն Կիրակոսը նամակ է գրում այդ հանձնաժողով, մամուլում լինում է հրապարակում, որ այսինչ բարձրաստիճան պաշտոնյայի անձի մասին քննություն է գնում, գրավոր կդիմի այդ հանձնաժողովին, հանձնաժողովն էլ ստիպված կլինի պատասխանել մամուլին: Հանձնաժողովը մինչև ուսումնասիրի հարցը, այդ պաշտոնյան կդառնա արատավոր պաշտոնյա ու քաղաքական տեսանկյունից բանը բանից անցած կլինի»,- իր մտահոգությունները շարադրեց Ֆարմանյանը:

Խոսքը հակակոռուպցիոն պայքարի շրջանակներում ազդարարման ինստիտուտի ներդրման մասին է, և ԱԺ-ին ներկայացրած «Ազդարարման համակարգի մասին» օրենքի նախագծով կառավարությունն առաջարկում է անձանց հաղորդում ներկայացնել կոռուպցիայի մասին և պաշտպանում այդ հաղորդումը ներկայացրած քաղաքացիներին:
Ի պատասխան ԱԺ փոխնախագահն ասաց, որ Ֆարմանյանի մտահոգությունները չունի, քանի որ անանուն կարող են ներկայացվել հանցագործության մասին հաղորդումները: «Անանուն լինելու հարթակը հասանելի է գլխավոր դատախազությանը: Հարցը գնում է գլխավոր դատախազություն և որևէ մեկը հրապարակային այդ մասին չի իմանում: Գլխավոր դատախազությունն իր հերթին դա հանձնարարում է օպերատիվ հետախուզություն իրականացնող մարմիններին: Նրանք էլ սկսում են ստուգել՝ կա՞ն հանցագործության հատկանիշներ, արդյոք Կիրակոսը ստուգելի տվյալնե՞ր է ներկայացրել, թե՞ ոչ: Որովհետև ուղղակի ասել, որ դուրս չի գալիս ու դրա հիմքով նամակ գրել, թե էսինչը կաշառք է վերցրել, ուրեմն որևէ մեկը չի էլ ստուգելու նույնիսկ»:

Դիտվել է՝ 783

Մեկնաբանություններ