Հայաստանի խորհրդարանը դատապարտում է Իրանում այսօր տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները, որոնց պատասխանատվությունը ստանձնել է Իսլամական պետություն խմբավորումը:
«Մեր խորհրդարանականների անունից դատապարտում ենք այդ ահաբեկչական ակտերը: Մեր համերաշխությունն ենք հայտնում հարևան բարեկամ ժողովրդին: Ահաբեկչությունը ազգություն, կրոնական ուսմունք չի ճանաչում: Մենք բոլորս Իրանի ժողովրդի հետ ենք»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքից հետո ԱԺ դահլիճում ներկա պատգամավորները ոտքի կանգնեցին և մեկ րոպե լռությամբ հարգեցին ահաբեկչության զոհերի հիշատակը: