Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Թեհրանում Հայաստանի դեսպանատունը Իրանի իշխանությունների հետ մշտական կապի մեջ է

Թեհրանում Հայաստանի դեսպանատունը Իրանի իշխանությունների հետ մշտական կապի մեջ է
07.06.2017 | 18:36

Թեհրանում Հայաստանի դեսպանատունը կապ է պահպանում Իրանի իշխանությունների հետ՝ ասաց ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Երևանի ժամանակով ժամը 14-ի տվյալներով` Հայաստանի դեսպանատունը Իրանում գտնվող Հայաստանի քաղաքացիներից դիմումներ չի ստացել:


Իրանի խորհրդարանի և Խոմեյնիի դամբարանի վրա հարձակումների հետևանքով տուժողների թիվը 30 մարդուց անցել է: 7 մարդ զոհվել է: Անհայտ անձը կրակ է բացել Իրանի մայրաքաղաք Թեհրանի հարավում՝ Իմամ Խոմեյնիի դամբարանի տարածքում: ԻՌՆԱ գործակալության տվյալներով՝ մի քանի վիրավոր կա:


Tasnim-ը հաղորդում է, որ մահապարտ ահաբեկիչն իրեն պայթեցրել է դամբարանի տարածքում: Mehr գործակալությունը Twitter-ում հաղորդել է երկու անձի ձերբակալության մասին: Թեհրանի հարավում իմամ Խոմեյնիի դամբարանի վրա հարձակված խմբի անդամ մահապարտ ահաբեկիչը կին է եղել՝ հայտնել է Mehr գործակալությունը: Կինն իրեն պայթեցրել է դամբարանի արևմտյան բակում: Հարձակվողներից երկուսը ձերբակալված են: Fars գործակալությունը նշում է, որ հարձակվողները չորսն են եղել: Նրանցից երեքը կրակ են բացել մարդկանց վրա, իսկ մահապարտ կինը պայթեցրել է իրեն: Բացի այդ, ԶԼՄ-ների տվյալներով, պատահարի վայրում վնասազերծվել է մահապարտի ևս մեկ գոտի։

Դիտվել է՝ 888

Մեկնաբանություններ