Այսօր Ֆրանսիայի իշխանությունները որոշել են ուժեղացնել ահաբեկչության դեմ պայքարը՝ ձևավորելով հակաահաբեկչական գործողությունների նոր ուժեր: Այդ ուժերը ներառում են հետախուզական բոլոր ծառայությունները, որոնք համակարգելու են հարձակումներին արձագանքման գործողությունները:
Նախօրեին Փարիզի Աստվածամոր տաճարի հրապարակում 40-ամյա մի ալժիրցի մուրճը ձեռքին հարձակվել էր ոստիկանների վրա՝ բացականչելով՝ «Սա Սիրիայի համար է»: 2015 թվականից Ֆրանսիայում իրականացված մի շարք ահաբեկչական հարձակումների հետևանքով ավելի քան 230 մարդ է զոհվել: