ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Քրիստոֆեր Ռեյի թեկնածությունը կառաջադրի Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավար: ԱՄՆ նախագահը գրել է Twitter-ի իր Էջում. «Ես Քրիստոֆեր Ռեյին՝ անբասիր հեղինակություն ունեցող մարդուն, կառաջադրեմ ՀԴԲ-ի նոր ղեկավարի պաշտոնում: Մանրամասները՝ հաջորդիվ»:
Քրիստոֆեր Ռեյը 2003-2005-ին Ջորջ Բուշ-կրտսերի վարչակազմում եղել է արդարադատության նախարարի (գլխավոր դատախազի) տեղակալ: Վերջին տարիներին նա աշխատել է որպես փաստաբան: