Մյանմայում կորած ռազմական ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են ծովում, հայտնում է Ֆրանս Պրեսս գործակալությունը:
«Այժմ փրկարարները հայտնաբերել են ինքնաթիռի բեկորները ծովում՝ Դավեյ քաղաքից 218 կիլոմետր հեռավորության վրա»,- ասել է Մյանմայի իշխանությունների ներկայացուցիչը: Որոնողափրկարարական գործողությունը շարունակվում է: Մյանմայում ռադարների էկրաններից ռազմական ինքնաթիռ է անհետացել, որ Մյեիկ քաղաքից թռչում էր Յանգոն քաղաք: Ինքնաթիռում եղել է 105 ուղևոր և անձնակազմի 11 անդամ: