Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Շավարշ Քոչարյան. Վստահության մթնոլորտի անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմանն է, որ չկրակեն

Շավարշ Քոչարյան. Վստահության մթնոլորտի անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմանն է, որ չկրակեն
08.06.2017 | 23:50

«Մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան այցից մեկ սպասելիք ունենք՝ վերջապես միջնորդները հասնեն նրան, որ Վիեննայի և Մինսկի պայմանավորվածությունները կյանքի կոչվեն»՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։

«Այսօր միայն դրա մասին է խոսքը, և պատահական չէ, որ հենց Վիեննայում ձևավորվեց այն մոտեցումը, որ մինչև կողմերի մեջ չձևավորվի վստահության մթնոլորտ, խոսել առաջընթացի մասին բանակցային գործընթացում անհնարին է, իսկ վստահության մթնոլորտի բաղկացուցիչ մասը՝ անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմանը դա հենց նա է, որ չկրակեն, սադրանքներ չլինեն, և դրա արդյունքը մենք ուղղակի պետք է տեսնենք, ժողովուրդը պետք է տեսնի, որ չեն կրակում, սադրանքներ չեն կազմակերպում, այ դա կլինի արդյունքը։ Ըստ էության Վիեննան և Սանկտ Պետերբուրգը դա են պահանջում»,- ասաց Քոչարյանը։


Անդրադառնալով հարցին, որ վերջերս ակտիվացել են խոսակցություները պատերազմ վերսկսելու մասին՝ նա արձագանքեց. «Այդ խոսակցությունները նոր չեն, տարիներ շարունակ այդ սուրը անընդհատ փորձում է թափ տալ հենց Բաքուն, և նաև այն քայլերը, որոնք իրականացրել է շփման գծում՝ բարձրացնելով լարվածությունը, իհարկե դա մտահոգություն է առաջացնում առաջին հերթին հենց միջնորդ պետությունների մոտ, քանի որ երեքն էլ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ են և պատասխանատու են աշխարհի ցանկացած մասում խաղաղության համար»:

Դիտվել է՝ 557

Մեկնաբանություններ