Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Հայ-չինական համագործակցության նոր հեռանկարներ՝ ռազմավարական հետազոտությունների ոլորտում

Հայ-չինական համագործակցության նոր հեռանկարներ՝ ռազմավարական հետազոտությունների ոլորտում
08.06.2017 | 23:54

2017-ի հունիսի 8-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում հյուրընկալվել է ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության նորանշանակ ռազմական և ռազմաօդային կցորդ, ավագ գնդապետ Չժան Ֆենխուան: Հյուրին ընդունել է ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը: Նա ներկայացրել է ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի և Չինաստանի նմանատիպ հաստատությունների համագործակցության հաստատմանն ուղղված քայլերը, անդրադառնալով ՊԱՀՀ-ի և Չինաստանի Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի միջև ստորագրված համագործակցության հուշագրին:


Երկու հաստատությունների միջև համագործակցության հիմքը դրվել է ՊԱՀՀ-ի պետ Հայկ Քոթանջյանի՝ 2014 թ. Չինաստանի Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ այցի ընթացքում: Համագործակցության հուշագիրը ստորագրվել է ՊԱՀՀ-ի պետի՝ գիտության գծով տեղակալ Բենիամին Պողոսյանի՝ 2016 թ. հոկտեմբերին Չինաստանի Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի կողմից կազմակերպված միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Պեկին այցի ժամանակ:
ՊԱՀՀ-ի և Չինաստանի համանման հաստատությունների միջև համագործակցության հաստատման ևս մեկ օրինակ է Սիանի Ժամանակակից միջազգային հետազոտությունների ինստիտուտի միջև համագործակցության հուշագրի ստորագրման շուրջ պայմանավորվածությունը, որը ձեռք է բերվել ՊԱՀՀ-ի ԱՌՀԻ-ի գիտնական-վերլուծաբան Ազատ Դավթյանի՝ 2016 թ. հոկտեմբերին Սիան և 2017 թ. ապրիլին Պեկին այցերի ընթացքում: Հանդիպման ընթացքում ավագ գնդապետ Չժան Ֆենխուան կարևորել է Հայաստանի Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի, Չինաստանի Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի և Սիանի ժամանակակից միջազգային հետազոտությունների ինստիտուտի միջև համագործակցությունը՝ վստահություն հայտնելով, որ այն կնպաստի երկու պետությունների հարաբերությունների սերտացմանը:

Դիտվել է՝ 683

Մեկնաբանություններ