Սիրիական հակամարտության կարգավորման հարցով հունիսի 12-13-ին Աստանայում կայանալիք հանդիպումը հետաձգվել է, հայտնել է Ղազախստանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Անուար Ժայնակովը:
«Հետագայում երաշխավոր երկրները կտեղեկացնեն ղազախական կողմին համատեղ մշակված ժամկետների, հաջորդ հանդիպման օրակարգային թեմաների ու մասնակիցների վերաբերյալ»,- նշել է նա: