Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով 14 մեղադրյալների դատական առաջին նիստը հետաձգվեց։ Դատարանի դահլիճում գտնվող 14 մեղադրյալներից և ոչ մեկը ոտքի չկանգնեց՝ ասելով, որ չեն ցանկանում ենթարկվել դատարանին։
Մեղադրյալները նաև որոշ արտահայտություններ հնչեցրեցին դատարանի հասցեին։ «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամներից Վարուժան Ավետիսյանն ասաց, որ իրենք հանցագործ չեն և իրենց արարքները Քրեական օրենսգրքով չպետք է քննվեն։
Դատարանի դահլիճում տիրող աղմուկը չդադարեց, դատավորը դատական նիստը հետաձգեց։ Հաջորդ նիստը կգումարվի հունիսի 21-ին՝ ժամը 12-ին: