Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Աբովյան և Արամի փողոցների որոշ հատվածներ ճանաչվեցին հանրային գերակա շահ

Աբովյան և Արամի փողոցների որոշ հատվածներ ճանաչվեցին հանրային գերակա շահ
09.06.2017 | 00:12

Կառավարությունը Երևանի Աբովյան փողոցի 4, Արամի փողոցի 30 շ., թիվ 4, Արամի փողոցի 30 շ., թիվ 22 հասցեներում պարփակված տարածքների նկատմամբ ճանաչեց բացառիկ հանրային շահ: Ըստ հիմնավորման՝ նշված տարածքում քաղաքաշինական ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից, քանի որ «սույն որոշման հավելվածներում նշված տարածքում քաղաքաշինական ծրագրի իրականացմամբ Երևանի կենտրոնից կվերանա կիսախարխուլ, ոչ սեյսմակայուն, տարերայնորեն տեղակայված, ոչ բավարար խտությամբ և հիմնականում վթարային հանդիսացող բնակելի ֆոնդը, որի փոխարեն պետք է կառուցվի բազմաֆունկցիոնալ կառույց և ստորգետնյա ավտոկայանատեղի»: Ողջ տարածքը կառուցապատման քաղաքաշինական ծրագրերի շրջանակներում պետք է բարեկարգվի, հիմնովին նորացվելու են ինժեներատեխնիկական ենթակառուցվածքները և ստեղծվելու է ներթաղամասային կանոնակարգված ճանապարհային ցանց:


Երևանի քաղաքապետարանը որպես հիմնավորում նշում է նաև, որ մինչ նախատեսված է Երևանի կենտրոնում փողոցների ծանրաբեռնվածության նվազեցում` կառուցվող ստորգետնյա ավտոկայանատեղի հաշվին, ծրագրի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել առանց նշված սեփականության օբյեկտների օտարման, քանի որ դրանց անմիջական հարևանությամբ գտնվող տարածքների համար նախագծվել և մասնակիորեն իրականացվել են համաքաղաքային ենթակառուցվածքների անբաժանելի մասը կազմող հանգույցներ:
Տարածքները ձեռք բերող է ճանաչվել «ԱՎՈ Ֆ.Մ.Հ.» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը: Սեփականության oտարման գործընթացն uկuելու վերջնական ժամկետը 2018 թվականի դեկտեմբերի 1-ն է։

Դիտվել է՝ 783

Մեկնաբանություններ