Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Հաճելի է ականատես լինել նոր ձևավորվող «բանակային» դիվանագիտությանը

Հաճելի է ականատես լինել նոր ձևավորվող «բանակային» դիվանագիտությանը
09.06.2017 | 01:22

Դիվանագիտությունը արտաքին գործերի գերատեսչության մենաշնորհը չէ, իսկ արտաքին քաղաքականության իմպլեմենտացիայի դիվանագիտական բաղկացուցիչը լայնաշերտ է։ Պառլամենտական, ժողովրդական, եկեղեցական և այլ տեսակի դիվանագիտությունը պետության համար մշտապես եղել է կենսունակ և օգտակար մեխանիզմ։ Օրինակ, Ռուսաստանում 90-ականներին ինքնուրույն դիվանագիտություն էր իրականացնում ՊՆ-ն, ինչը հաճախ չէր համընկնում Ռուսաստանի ԱԳՆ-ի դիրքորոշման հետ։ Ավելին, կային որոշակի մրցակցություն և շահերի բախում։

ԱՄՆ-ի պատմության ընթացքում էլ Պենտագոնի և պետդեպի ջրերը հաճախ մեկ առվով չեն հոսել, և սա բնական է։ Եթե հետևել եք ՀՀ պաշտպանության նախարարի՝ ՌԴ, Իրան, Հունաստան, Վրաստան, Կիպրոս կատարած այցերին և հանդիպումներին, նկատած կլինեք, թե ինչ ակտիվ է այս կառույցը սկսել իրականացնել բանակային դիվանագիտությունը։ Սակայն, ի տարբերություն վերոնշյալ օրինակների, մեր դեպքում ՊՆ-ն ոչ թե մրցակցում, այլ փոխլրացնում է ԱԳՆ-ին, և սա, բնականաբար, այս կառույցների ընդհանուր համակարգման արդյունք է։


Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 714

Մեկնաբանություններ