Եվրամիության անդամները համաեվրոպական դատախազություն ստեղծելու մասին որոշում են ընդունել, հայտնում է ԵՄ Խորհրդի մամուլի ծառայությունը: ԵՄ անդամները համաձայնեցրել են օրենքը, որով դատախազությունը կգործի:
Դատախազությունն իրավազոր է զբաղվել խարդախության և ֆինանսական այլ հանցագործությունների քննությամբ և դատական կարգով հետապնդմամբ: Նախատեսվում է, որ դատախազության կենտրոնակայանը կլինի Լյուքսեմբուրգում: Նոր կառույցի աշխատանքի սկիզբը նախատեսված է 2020 թվականին: