Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Թերեզա Մեյը խորհրդարանական մեծամասնություն չունի այլևս

Թերեզա Մեյը խորհրդարանական մեծամասնություն չունի այլևս
09.06.2017 | 14:46

Մեծ Բրիտանիայում հրապարակվել են երեկվա արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները: Պահպանողականները ստացել են 313 մանդատ՝ 2015-ի համեմատ կորցնելով 18-ը, լեյբորիստները 260 մանդատ են ստացել՝ 28 մանդատ ավելի, քան նախորդ ընտրություններիի ժամանակ, 35 մանդատ ստացել է Շոտլանդական ազգային կուսակցությունը՝ կորցնելով 21 մանդատ, լիբերալ դեմոկրատները ստացել են 14 մանդատ՝ 6-ով ավելի։


Թեև պահպանողականները հաղթել են ընտրություններում, նրանք խորհրդարանական մեծամասնություն կազմելու համար անհրաժեշտ 326 մանդատից քիչ են ստացել՝ Համայնքների պալատը 650 տեղ ունի։
Խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո անգլիական ֆունտը անկում է ապրել. 1 ֆունտ սթեռլինգի փոխարժեքը դոլարի նկատմամբ նվազել է մոտ 2 սենթով։
Գործող վարչապետ, պահպանողականների ղեկավար Թերեզա Մեյը հայտարարել էր արտահերթ ընտրությունների մասին ապրիլի 18-ին՝ պնդելով, թե կարիք ունի առավել ուժեղ մանդատի Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու՝ բրեկզիտի բանակցություններում։ Քարոզարշավի ընթացքում պահպանողականները հանդես էին գալիս Բրյուսելի հետ բանակցություններում կոշտ դիրքորոշման օգտին։ Իսկ Ջերեմի Քորբինի ղեկավարած լեյբորիստական կուսակցությունը պնդում էր, թե պետք է հասնեն Եվրամիությունում ազատ առևտրի գոտու պահպանմանը։


Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը ստվերվեց մայիսի 22-ին Մանչեստրում և հունիսի 3-ին Լոնդոնում ահաբեկչական գործողություններով, որոնց հետևանքով մոտ երեք տասնյակ մարդ զոհվեց, 100 մարդ վիրավորվեց:

Դիտվել է՝ 3508

Մեկնաբանություններ